Օգոստոսի 12-ի գիշերը Մոսկվայում՝ Ռյազանի պողոտայում, սափրագլուխը հարձակվել է հայի վրա, որի արդյունքում վերջինս դանակի հարվածներից ստացված վնասվածքներից տեղում մահացել է, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

 

«Առավոտյան ժամը 5-ին առևտրի կետերի մոտով «Ռյազանի պողոտա» մետրոյի մոտ 3 երիտասարդ են անցել ոչ սթափ վիճակով: Գարեջրատան մոտ աթոռին նստած է եղել գարեջրատան սեփականատեր 69-ամյա ազգությամբ հայ Լևոն Քամալյանը: Ագրեսիվ երիտասարդները դանակով հարձակվել են նրա վրա և ուղիղ սրտի մեջ հարվածել: Տղամարդը տեղում մահացել է»,-գրում է պարբերականը:

 

Դանակով զինված երիտասարդները հարձակվել են նաև ազգության ղրղզ 36-ամյա Նուրիկ Մունդուզովի վրա, նա ևս տեղում մահացել է: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հաղորդմամբ՝ հարձակում գործած անձինք սափրագլուխներ են եղել: Հաղորդվում է նաև, որ վնասվածք է ստացել նաև ականատեսներից մեկը:

 

Ոստիկանությունը փնտրում է մարդասպաններին: