Մոսկվայի հարավ-արևմուտքում անհայտ անձը մի քանի անգամ կրակել է ՀՀ քաղաքացու վրա, ով էլ հիվանդանոցում մահացել է,- հայտնում է TASS գործակալությունը:

 

«Հարձակումն իրականացվել է երեկ երեկոյան, ժամը 21։00-ի սահմաններում Բալակլավսկի պողոտայի թիվ 4 տան շրջակայքում։ Հանցագործը մի քանի անգամ կրակել է զոհի վրա, ով իր դստեր հետ դուրս էր գալիս շքամուտքից»,- հայտնել են ոստիկանությունից:

 

Տղամարդը ստացված վնասցվածքներից հիվանդանոցում մահացել է: