ՌԴ իրավապահներն այսօր Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo-ն։

 

Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ ծնողները չեն բացում տան դուռը, իսկ մայրը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել և հայտնաբերել կնոջ դին։

Տան մյուս սենյակում եղել է նրա ամուսինը, ով շտապօգնության ծառայության բժիշկ է։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տղամարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են։

 

Սպանության հիմնական կասկածյալ է դիտարկվում հենց բժշկուհու ամուսինը։ Հարուցվել է քրեական գործ: