Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության հերթական նիստի վերջում իր հրաժարականի մասին հայտարարեց գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետն իր հայտարարությունում ասաց, որ իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է քաղաքական անջրպետի դեմ, աշխատել է համագործակցության կամուրջների կայացման համար:
Հովիկ Աբրահամյանն իր հայտարարությունում նշեց նաև, որ իր ղեկավարած կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար և իրենք մեծ ջանքեր են գործադրել հասարակության բոլոր անդամների երկխոսություն ձևավորելու գործում:
«Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորութան տալ Նախագահին»,- ասաց Աբրահամյանը: