Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական «քառյակի» հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում ԲՀԿ խմբակցությունում: Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանք պատգամավորների համար անսպասելի մտան խորհրդակցության սենյակ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե եկել են' տեղեկանա՞ն «քառյակի» գործունեությանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եկել ենք ձեզ ինֆորմացնենք»:
Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում են պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և անդամ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը:
Հանդիպումն այս պահին ընթացքի մեջ է: