Նախագահի հրամանագրով գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը: Այս մասին տեղեկացրին Նախագահի աշխատակազմից: Հրամանագրում նշվում է.

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով`որոշում եմ.

 

Իգնատի Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար»: