Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Վանաձորում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 14.899 ձայն, «Լուսավոր Հայաստանը»՝ 10.899, իսկ «Հայկական վերածնունդ»-ը՝ «Օրինաց երկիր»-ը՝ 5.286 ձայն։

 

Վանաձորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 2872 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ը՝ 2522, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 1617, «Համախմբում»-ը՝ 984, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 551։

 

Ստացվում է՝ Վանաձորի ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։

 

Իսկ Գյումրիում նախնական արդյունքներով 6 տոկոսի շեմը հաղթահարել են հետևյալ կուսակցությունները՝ «Բալասանյան դաշինք» (34.64 %), ԲՀԿ (20.70%), «Հայկական վերածնունդ» (10.62%), ԳԱԼԱ (10.49 %):

 

Ձայների հաշվարկը դեռ վերջնական չէ, հնարավոր է փոփոխություններ լինեն։ Սակայն պարզ է, որ նախնական տվյալներով «Բալասանյան դաշինքը» ստանալու է 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդը»՝ 4 կամ 5: