Անհայտ անձինք Նյու Յորքի Մանհեթենի կամրջին կախել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը՝ «խաղաղարար» մակագրությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հաստատել Է գերքաղաքի ոստիկանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մայ քլ Դեբոնեսը: Նա նշել Է, որ դիմանկարը հանել են իրավապահները: «Մենք չգիտենք՝ ովքեր են դա արել»,- հավելել Է նա:
Մոտավորապես տասը մետր երկարությամբ եւ հինգ մետր լայնոթյամբ պաստառը ցուցադրող տեսագրությունն ավելի վաղ հրապարակել Է New York Post թերթը: Տեսանյութում երեւում Է, որ Պուտինը ներկայացված Է Ռուսաստանի դրոշի ֆոնին, ներքեւում կա «խաղաղարար» մակագրությունը: Երեւում են նաեւ երկու կանաչ հնգաթեւ աստղեր՝ սպիտակ ֆոնին, որպիսիք կան Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշի վրա: Հրատարակության տվյալներով՝ պաստառը կամրջին եղել Է մոտ մեկ ժամ:
Թերթը՝ հղում անելով ականատեսների, նշում Է, որ պաստառը ծավալվել Է երկու տաղամարդկանց կողմից: Այն իրենց միկրոբլոգներում հրապարակել են նաեւ Twitter սոցիալական ցանցի տասնյակ օգտատերեր:
Հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դառնում Է 64 տարեկան: Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահը ծննդյան օրը նշելու Է ընկերների ու հարազատների հետ: