Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ: Դիմելով Վարդան Հարությունյանին՝ վարչապետը նշեց. «Ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել Ձեզ, որ համաձայնել եք համատեղ աշխատանքի, մանավանդ, որ մամուլը շատ է գրում, որ երկար ժամանակ դիմադրել եք»:

 

Վարչապետը Վարդան Հարությունյանին և Արսեն Հարությունյանին մաղթեց արդյունավետ աշխատանք: