Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկություն:

 

Խմբակցությունները նախապես հայտարարել էին, թե ինչպես են քվեարկելու: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կսատարեն Կառավարությանը, ՀԱԿ-ը հայտարարեց՝ չեն կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության ներկայացրած որևէ կառավարությանը, ուստի՝ դեմ են քվեարկելու: 

 

Քվեարկության արդյունքները հետևյալն են. կողմ՝ 85, ձեռնպահ՝ 6, դեմ՝ 7: Կառավարության ծրագիրն ընդունվեց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց կառավարությանը և նիստն ավարտված հայտարարեց: