Mediamall.am լրատվականն ամփոփում է այսօրվա՝ հոկտեմբերի 25-ին աշխատանքային երեքշաբթին:

 

Մեկ տողով ծանոթանանք օրվա մամուլի ուշագրավ հրապարակումներին:

 

Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է որդուն դարձնել Արարատի մարզպետ: Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Որոշված է, որ Հայաստանում մինչև տարեվերջ լինելու է համաներում: Այս մասին լուր է հրապարակել «Հայկական ժամանակ» օրաթերթը:

 

Նույն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը այսօր գրել է, որ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունը հանվել է վաճառքի:

 

Օրվա կեսին իր աշխատանքները շարունակեց ՀՀ ԱԺ-ն, որտեղ և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով  օրեր առաջ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներին, հայտարարեց, որ այդ ամենի պատասխանատուն ԱԺ-ում է:

 

Վերլուծաբան Սարգիս Հակոբյանը գրում է.

 

Շմայսին հիշեցի, որովհետև նրա երեկվա հարցազրույցն իր ինտելեկտով գերազանցում էր Գալուստ Սահակյանի մտքի «գոհարներին»: Երեկ Գրիգորիչը որոշել էր նոր խոսք ասել գիտության մեջ՝ մոնոպոլիան ցանկալի համարելով պետության համար: Երբ խորհրդարանի խոսնակը մրցակցության բացակայությունը դրական է համարում, ուրեմն կամ լուրջ պրոբլեմներ ունի մտավոր ու կրթական ցենզի հետ, կամ էլ պետությունը նույնացրել է այն իշխանության հետ, որը շարունակ վերարտադրվում և հարստանում է քաղաքական և տնտեսական մենաշնորհների հետևանքով: Գալուստ Սահակյանն ասում է, որ մենաշնորհն «իրական» պետք է լինի և այդ մենաշնորհի դեմ պայքարել պետք չէ: Ամբողջ ողբերգությունն այն է, որ Հայաստանի մենաշնորհները հենց իրական են. խժռում են տնտեսության պոտենցիալը, բուծելով օլիգարխներ և թալանելով ժողովրդին:


Մանրամասները՝ կարդացեք «Գալուստ Սահակյանի ֆոնին ինտելիգենտ է երևում անգամ Շմայսը» վերտառությամբ հրապարակումը:

 

«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»: Ռուբեն Հախվերդյանի խոսքերն է հիշել և մեջբերել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ դեպի քաղաքականություն:

 

Դիտարկմանը՝ ինչպե՞ս են իշխանությունները վերաբերվում Ծառուկյանի վերադարձին, այն դեպքում, երբ փետրվարյան իրադարձություններից հետ որոշ հանրապետականներ շատ կոշտ հայտարարություններով հանդես եկան, պատգամավորը նախ հիշեցրեց, որ ինքն այս առիթով արդեն հայտարարություն արել է, ապա՝ կրկին մեջբերեց հին հույն փիլիսոփա Հերակլեսի հետևյալ միտքը. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոփոխվում»…

 

Մանրամասները՝ հրապարակման մեջ:

 

Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Անկասկած, յուրաքանչյուր անհատ իրավունք ունի՝ ունենալու սեփական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ, և ԱԺ նախագահն ամենևին էլ բացառություն չէ: Ուստի՝ եթե սա հանդիսանար ընդամենը մասնավոր կարծիք, գուցեև անհրաժեշտություն չլիներ՝ ծավալվելու այս թեմայի շուրջ:Այստեղ ցավն այն է, սակայն, որ Սահակյանն արտահայտել է ոչ թե իր մասնավոր տեսակետն, այլ, ըստ էության, բավական ինքնատիպորեն շարադրել այն հիմնական արժեհամակարգը, որի կրողներն են ներկայիս իշխանույուններն՝ ի դեմս ՀՀԿ-ի:

 

Մանրամասները՝ «Ապտակ հասարակությանը» հրապարակման մեջ:

 

Օրվա վերջում էլ ՀՔԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հստակեցնում է, որ արդեն պարզ է թե ովքեր են սպանել 3 ոստիկաններին, մանրամասները՝ այստեղ: