Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում հայ և Հայաստանում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների միջև: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատան ներկայացուցիչներ և հրավիրված այլ հյուրեր:

 

Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրաված էին Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիներ:

 

Խաղն ընթացավ անզիջում պայքարում և ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմի:


Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթանակած թիմը՝ գավաթով:

 

Դեսպանատան ներկայացուցիչներն էլ պատվոգրերով պարգևատրեցին երկու թիմերում լավագույն խաղով աչքի ընկած մասնակիցներին:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին