Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։ Կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ են անում հրապարակում ու պահանջում տնօրենի հրաժարականը։
«Տնօրենը հայտնի հերոսի՝ Կապույտ Մորուքի չար մարդու կերպար է մեզ մոտ ընկալվում. անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ «համարելով հորթեր, դիշովկաներ» և սպառնալիքներ է տալիս մեր հասցեին։ Ոչ մի անգամ նման տնօրեն չենք ունեցել։ Սպաներն էլ շատ հոգատար էին մեր նկատմամբ, սակայն նրա՝ այստեղ գալուց հետո ամբողջ կրթահամալիրում տիրում է անառողջ մթնոլորտ։
Մանրամասն՝ Shamshyan.com կայքում