Երեւանի թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներն ու ծնողներն ահազանգում են՝ տնօրենն անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին:

Այսօր՝ Ժամը 11 անց 30-ից, Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ2 թաղամասի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում տեղի է ունենում հավաք: 

 

«Տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին»,- պնդում են հավաքվածները՝ պահանջելով Ազիզյանի հրաժարականը:

Նրանց խոսքով՝ դպրոցի տնօրեն Ազիզյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի համակուրսեցին, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ՏՂԱՄԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն: