Ադրբեջանի Նարդարանի բնակիչ, 1951 թվականին ծնված Ահմեդով Նասիր Ալիհուսեյնօղլուն նետվել է մետրոյի տակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մետրոյի գնացքի մեքենավարը կարողացել է կանգնեցնել գնացքի ընթացքը, ինչի շնորհիվ ադրբեջանցին շատ չի տուժել: Վնասցել է միայն նրա աջ ոտքը:
Ներկայում հստակեցվում են Ադրբեջանի քաղաքացու նման քայլի պատճառները: