Այսօր՝ փետրվարի 24-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ժամը 15:00-ի սահմաններում կանխել են Դավիթաշենի կամրջից մոտ 40-45 տարեկան կնոջ ինքնասպանությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ աշխատակիցներին մոտեցել է տաքսու մի վարորդ և հայտնել, որ մի կնոջ է իջեցել Դավիթաշենի կամրջի վրա, ով հուզված է եղել և վարորդին հայտնել է, որ ընտանեկան հարցերի շուրջ ծագած վեճերի պատճառով իր կյանքին վերջ է տալու:
Գ. Ասլանյանն ու Հ. Հարությունյանը, ովքեր այդ պահին գտնվելիս են եղել Դավիթաշեն վարչական շրջանում, շտապ հասել են Դավիթաշենի կամրջի մոտ, որտեղից հեռախոսակապ են հաստատել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, իսկ այնտեղից էլ՝ ՃՈ աշխատակիցները տեղեկացրել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղից էլ օգնության են ժամանել ՃՈ աշխատակիցները, ովքեր կանխել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, Լ. Քոչարյանի ինքնասպանության փորձը: