Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձավ թուրքական լոլիկի ներկրմանը:
Հարցին, թե ամիսներ առաջ կառավարությունը հայտարարել էր, որ թուրքական մթերք չի ներմուծվելու Հայաստան, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանեց.
«Եթե օրենքով է ներմուծվում՝ չենք կարող արգելել»,- ասաց գյուղնախարարը:
Իգնատի Առաքելյանը նշեց՝ իրենք աշխատում են Հայաստանում լոլիկ և վարունգ արտադրող տնտեսությունների և նրանց ներկայացուցիչ ասոցացիաների հետ, և բոլոր պետական մարմիններն աշխատում են՝ հարցը պարզաբանելու ուղղությամբ:
Նախարարը նկատեց նաև՝ «ՊԵԿ-ի մաքսանենգության հարցերով զբաղվող բաժինը կզբաղվի այդ խնդրով. եթե լինեն փաստեր՝ թե՛ Սննդի անվտանգության պետական ծառայությունը, թե՛ ՊԵԿ-ը պատրաստակամ են, որ գնան այդ հասցեով և շարունակեն ուսումնասիրությունը, քանի որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»: