ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց հայկական շուկայում պարբերաբար հայտնվող ադրբեջանական փաթեթավորման գյուղատնտեսական ապրանքների մասին՝ հարցնելով՝ արդյոք կա վիճակագարություն, թե 2016 թվականին ադրբաջանական ծագման քանի ապրանք է ներմուծվել Հայաստան և ինչպե՞ս են վերահսկվում դրանք, նախարարը պատասխանեց.
«ՀՀ-ն պետք է իր քաղաքականությունն ունենա, թե որ երկրից իրավունք ունի ներմուծել, որ երկրից՝ ոչ: Քանի դեռ այդ քաղաքականությունը հստակեցված չէ, ապա օրենքի սահմաններում այդ երկրներից կարող են մթերքներ ներմուծվել», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ կարևորը, որ դա օրինական լինի:
Առաքելյանն ընդգծեց՝ տվյալների մասին տեղեկություն չունի:
Թեև Թանդիլյանը նշեց, որ ինքը չստացավ իր հարցի պատասխանը՝ նշելով, որ ստացվում է հասարակությունն օգտվում է ադրբեջանական ծագում ունեցող ապրանքներից, նախարարը նկատեց. «Ըստ մամուլի՝ այդպես է ստացվում»: