Գերմանացի ֆուտբոլիստ և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Բերնդտ Շուստերը անդարդարձել է այս շաբաթ կայանալիք էլ կլասիկոյին և նշել, որ կատալոնացիների դիմակայությունում ֆավորիտ չեն:

 

«Կլասիկոյից առաջ «Բարսելոնայի» շանսերը մեծ չեն: Նրանք այս դիմակայությունում ֆավորիտ չեն: Հաղթանակի դեպքում մադրիդցիները կատալոնացիներից առաջ կանցնեն 9 միավորով և այդ ժամանակ նրանք մեծ խնդիրներ կունենան: Պետք է նշել որ, վերջին տարիներին հաճախ ենք տեսնում, որ ակումբները կրճատում են միավորների հսկայական տարբերությունը: Յուրաքանչյուրը կցանկանար դառնալ «Բարսելոնայի» մարզիչը: Ինչ վերաբերվում է ինձ' միգուցե մյուս կյանքում»,-Շուստերի խոսքը մեջբերում է Marca-ն:

 

Էլ կլասիկոն տեղի կունենա վաղը, մեկնարկը Երևանաի ժամանակով 19:15-ին' «Կամպ Նոու» մարզադաշտում: