Ծանրորդ Սմբատ Մարգարյանը 6-րդն է ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Մարգարյանը Իսրայելի Էլիատ քաղաքում ընթացող առաջնության 56 կգ քաշային կարգում պոկեց 96 կգ և հրեց 130 կգ: Երկամարտի 226 կգ արդյունքով Մարգարյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:

 

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը կներկայացնեն, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը: Աղջիկների պայքարում իրենց ուժերը կչափեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը: 23 տարեկանների պայքարում մրցասպարեզ դուրս կգան՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը:

 

Աղջիկներից մրցաշարին կմասնակցի 58 կգ Իզաբելա Յայլյանը: Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էլիաթ քաղաքում՝ դեկտեմբերի 2-10-ը: