Երկրորդ համաշխարհային պատերազմն ազդեցություն է ունեցել աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա: Սակայն դրա մասին խոսելիս հաճախ նշվում են միայն մի քանի երկրների անուններ՝ Գերմանիա, Անգլիա, Ռուսաստան, Ճապոնիա, ԱՄՆ: Մենք մոռանում ենք, որ «այս ցուցակից դուրս մնացած» մի շարք երկրներ նույնպես ահռելի դեր են ունեցել պատերազմում:

 

1.Կանադան կառուցել է աշխարհում երրորդ ամենամեծ ռազմածովային նավատորմը

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Կանադան իրենից խոշոր ռազմական ուժ չի ներկայացրել: Չնայած իր հսկայական տարածքին՝ այն ուներ ընդամենը 11 մլն բնակչություն : Ռազմածովային նավատորմում կային 15 նավեր, իսկ օդային ուժերը կազմում էին 235 օդաչուները:

Երբ գերմանացիները ներխուժեցին Լեհաստան, այնուամենայնիվ, կանադացիները սկսեցին պատրաստվել: 10 օրում Կանադան $20,000,000 ներդրեց հզոր զինապահեստ ստեղծելու համար: Վերապատրաստվեցին մոտ 50,000 օդաչուներ, 800,000 բեռնատարներ, 471 ռազմանավեր, 16,000 օդանավեր կառուցվեցին: Եվ 730,000 տղամարդիկ դուրս ուղարկվեցին՝ կռվելու համար:

Կանադացիներն ամենամեծ ներդրումն են ունեցել բրիտանական ավիաուսումնական պլանի ստեղծման մեջ և համաշխարհային համբավ են ձեռք բերել իրենց օդային ուժերի շնորհիվ: Եվ որ ամենազարմանալին է՝ պատերազմի վերջում Կանադան արդեն ուներ աշխարհում երրորդ ամենամեծ ռազմածովային նավատորմը:

 

 

2.Հնդկաստանն ուներ աշխարհում ամենախոշոր կամավորական բանակը

Երբ Հնդկաստանը կոչ արեց իր ժողովրդին կռվելու, նրանք միանգամից սկսեցին գրանցվել: 2,5 միլիոն հնդիկ տղամարդիկ միացան՝ կազմելով աշխարհում ամենամեծ կամավորական բանակը և մեկնեցին պատերազմի: Նրանցից իհարկե ոչ բոլորն էին կռվում առաջին գծերում. մի մասն աշխատում էր գործարաններում, մյուսը՝ պաշտպանում երկիրը օդային հարձակումներից:

Խմբերից մեկը, որը կոչվում էր Տասնչորսերորդ Բանակ և բրիտանացի, հնդիկ, աֆրիկացի զինվորների խառնուրդ էր , ետ է վերադարձրել Բուրման: Սա շրջադարձային դեպք էր պատերազմի ընթացքում:

Պատերազմի վերջում 30 հնդիկ զինվորներ ստացել են «Victoria Cross», որը պատվի բրիտանական ամենաբարձր մեդալն է համարվում:

 

 

3.Քենյան կռվել է և՛ Իտալիայի, և՛ Ճապոնիայի դեմ

Մոտ 100,000 քենյացիներ անդամագրվեցին «Թագավորի Աֆրիկական Հրացաններ» (King’s African Rifles) խմբավորմանը՝ կռվելու համար: Նրանք Բրիտանիայի աֆրիկական բանակի ամենամեծ մասն էին համարվում՝ կազմելով դրա զինվորների մեկ երրորդ մասը և հսկայական դեր խաղալով Աֆրիկայի պատերազմում: Քենյացիները պաշտպանում էին իրենց երկիրը իտալացիների ներխուժումից և վերը նշված խմբավորման անդամներին օգնում էին պաշտպանել նաև Արևելյան Աֆրիկան: Այս ամենից հետո նրանց գնացել են Մադագասկար և Բուրմա:

Քենյացիները պատերազմի ընթացքում տուժում էին համատարած ռասիզմից: Աֆրիկացի զինվորները ավելի քիչ էին վարձատրվում, քան սպիտակամորթները և իրավունք չունեին հասնելու հրամանատարի կոչմանը: Սակայն  նրանք փորձում էին օգուտ ստանալ անգամ այս խտրականություններից և կարծրատիպերից: Զինվորներից մեկը մի գրողի պատմել է, որ ճապոնացի զինվորներին սարսափեցնելու համար քենյացիները մարդակերներ են ձևացել, որոնք պատրաստվում էին «համտեսել ճապոնացիներին»:

 

 

4.Հայկական գյուղերից մեկի գրեթե բոլոր զինվորները շքանշաններ են ստացել

Հայաստանում գտնվող փոքրիկ լեռնային գյուղ Չարդախլուն հսկայական դեր է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Խորհրդային բանակում կռվելու համար կամավոր գրանցված 1250 գյուղացիներից 853-ը պարգևատրվել են շքանշաններով, 12-ը գեներալի կոչում են ստացել, իսկ 7-ը Խորհրդային Միության հերոսներ են դարձել:

Համազասպ Բաբաջանյանը դարձավ խորհրդային զրահապատ զորքերի գլխավոր մարշալը, իսկ Իվան Բաղրաամյանը՝ Խորհրդային Միության մարշալ:

Պատերազմի վերջում համարյա բոլոր տղամարդիկ տուն էին վերադառնում շքանշաններով, կամ էլ, ցավոք, ընդհանրապես չէին վերադառնում:

 

 

5.Ռուսները սպանել են գերմանացի զինվորների 10-ից 8-ին

Ճիշտ է, Ռուսաստանն այնքան էլ անտեսված երկիր չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Բոլորին էլ հայտնի է, որ այն մեծագույն դեր է ունեցել, սակայն շատ մարդիկ դա չեն գիտակցում և չեն պատկերացնում:

Խորհրդային Միության ձեռքին է պատկանում գերմանացի զոհերի 80%-ը: Եվ սա այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը պատերազմին է միացել ավելի ուշ: Եթե սկսենք հաշվել 1941-ից, ապա խորհրդային զինվորները «պատասխանատու» են գերմանացի զոհերի արդեն 95%-ի համար:

Այս ամենը հիմնականում տեղի է ունեցել Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, երբ ռուս զինվորներն օրեկան 20,000 գերմանացի մարտիկ էին սպանում: Ռուսական բանակը ոչ միայն մեծ էր, այլև ուներ չափազանց տաղանդավոր զինվորներ: Պատերազմի լավագույն դիպուկահարների 10-ից 9-ը ԽՍՀՄ-ից էին:

Խորհրդային Միությունը ոչ թե մեծ դեր է ունեցել գերմանացիների դեմ ճակատամարտում, այլ հենց ինքն է ամբողջապես ավերել նրանց: