ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ հայ մարզիկներին այսուհետ դոպիգի հետ կապված վտանգ չի սպառնում:

 

Ռոստոմյանի պնդմամբ՝ ՀԱՕԿ-ում արդեն հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է հայ մարզիկների՝ դոպինգի հետ կապված հարցերով:

 

«Հանձնաժողովը կզբաղվի նրանով, թե ինչպես է մարզիների օրգանիզմում հայտնվել դոպինգը: Իհարկե, ցավում ենք, որ մեդալները պետք է հետ վերադարձնենք, սակայն ՄՕԿ-ի օրենքին մենք դեմ չենք գնա: Ես առաջիկա խաղերի համար դոպինգի վտանգ չեմ տեսնում»,-եզրափակեց Ռոստոմյանը: