Պետական գույքի կառավարման վարչության պետ, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը վստահեցնում է, որ ինքը դեռ տեղյակ չէ՝ կմասնակցի՞ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ.

 

«Իմ մասնակցությունը կարող է լինել միմիայն քաղաքական որոշման արդյունքում, եթե ՀՀԿ խորհուրդը, գործադիր մարմինը կորոշեն, որ ես պիտի մասնակցեմ, ապա ես կմասնակցեմ ընտրություններին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտոնյան:

 

Դիտարկմանը՝ իսկ դուք ցանկանո՞ւմ եք, Արման Սահակյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ մարդիկ չպետք է ցանկություններով առաջնորդվեն: Եթե դու քաղաքականության մեջ ես, ու կա քաղաքական թիմ, ուրեմն պետք է ենթարկվես այդ թիմի որոշմանը»: