Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկի կոչման համար ներկայացրել է 19 անուն:
Լավագույնի կոչման համար կպայքարեն՝ Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ), Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ), Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն), Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ), Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ), Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ), Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Ռոման Ամոյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Տիգրան Մարտիրոսյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ), Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն), Վահագն Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն), Արթուր Ավետիսյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն), Արման Երեմյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (թաեքվոնդո), Կարապետ Չալյան. 2016-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Վաչիկ Վարդանյան. 2016-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր (սամբո), Տիգրան Կիրակոսյան. 2016-ի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի արծաթե մեդալակիր (սամբո), Հովհաննես Դավթյան. 2016-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (ձյուդո):