«Բարսելոնայի» Ուրուգվայից հարձակվող Լուիս Սուարեսը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ:
29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021թ-ի ամառը:
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո:
Նշենք, որ Սուարեսը Կատալոնյա է տեղափոխվել 2014թ-ին «լիվերպուլից»: Այս ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 116 խաղի և հեղինակել է 97 գոլ: