fcalashkert.am  Այսօր «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Հեբեր Արաուխո դոս Սանթոսը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» կայքը:

Հավելենք, որ 24-ամյա դոս Սանթոսն ընթացիկ առաջնությունում իր հաշվեցուցակում 9 գոլ է արձանագրել և թիմակից Միհրան Մանասյանի հետ մրցակցում է առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար: