Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը թիմի հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2019թ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ֆուտբոլիստը կդառնա կատալոնյան թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը և տարեկան կստանա 15 մլն եվրո: Գումարի չափը կարող է մեծանալ կախված թիմի կողմից նվաճված տիտղոսներից և Բուսկետսի մասնակցությամբ խաղերի քանակից: Բուսկետսի հրաժարագինը կկազմի 175 մլն եվրո:
«Ես 26 տարեկան եմ, առջևում «Բարսելոնայում» ելույթների երկար տարիներ ունեմ: Հուսով եմ՝ ինձ վնասվածքները չեն հետապնդի: Գլխավորը՝ քեզ ակումբում լավ զգաս»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport-ը: