Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Զլատան Ալոմերովիչը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Sportal.de-ն:

Այժմ ֆուտբոլիստը հանդես կգա դորտմունդյան ակումբի կազմում մինչև 2016թ-ը:

«Ալոմերովիչն իր կայուն խաղով ոչ միայն օգնում է մեր երիտասարդական թիմին, այլև իր խաղային որակները բարելավելու մեծ ներուժ ունի: Այդ պատճառով էլ պայմանագիրը երկարաձգելու որոշումը մենք հեշտությամբ կայացրինք»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

Նշենք, որ ֆուտբոլիստը «Բորուսիայի» գլխավոր թիմում ոչ մի խաղի չի մասնակցել: