Ինչպես տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը, թիմի ավագը՝ Սեբաստիան Կելը, երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:
Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2015թ-ի հունիսի 30-ը, որից հետո ֆուտբոլիստը կավարտի կարիերան:
«Մտադիր եմ ելույթներս ավարտել 2015թ-ին: Դա կլինի իմ վերջին մրցաշրջանը «Բորուսիայում»: Ֆուտբոլից հետո նոր փուլ կսկսվի իմ կյանքում»,-նշել է Կելը: