Մյունխենի «Բավարիան» հայտարարեց դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
28-ամյա դարպասապահը մյունխենյան թիմում ելույթները կշարունակի մինչև 2019 թ-ի հունիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Նոյերը «Բավարիա» է տեղափոխվել «Շալկեից» 2011թ-ի ամռանը 25 մլն եվրոյի դիմաց:
Դարպասապահը մյունխենցիների կազմում մասնակցել է 294 խաղի: