Ինչպես տեղեկացնում Bild-ը, Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ֆիլիպ Լամը և Թոմաս Մյուլերը երկարաձգել են պայմանագիրն ակումբի հետ:

Լամի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2018թ-ը, Մյուլերինը՝ 2019-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մյուլերի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ: