Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը երկարաձգեց գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի գործող չեմպիոնների պաշտոնական կայքը, 30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կգործի մինչև 2017թ-ը: Պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
Ռոբենը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թ-ից, ուր տեղափոխվել է Մադրիդի «Ռեալից»: