Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը մինչև 2019 թվականն այս ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգել է:
Այդ մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը: Ցորկը 51 տարեկան է, «Բորուսիա» ակումբի համակարգում աշխատում է 1978 թվականից, ակումբի հետ 463 խաղ տևողությամբ ճանապարհ է անցել Բունդեսլիգայում:
«Մենք դեռ չենք հասել մեր ուղևորության վերջնակետին, «Բորուսիայի» նպատակն է լինել գերմանական ֆուտբոլի առաջատարներից մեկը և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի անբաժանելի մասը»,-ասել է Ցորկը: