Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գերատեսչության անունից ցավակցություն է հայտնել Սոչի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերի կապակցությամբ, ինչպես նաև տեղեկացրել, որ ճշտվում է ուղևորներից մեկի ինքնությունն ու քաղաքացիությունը։ Այս մասին գրել է Տիգրան Բալայանը թվիթերյանիր էջում։
«Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից' Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»,- գրել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը։
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռն ընկել է Սև ծովի տարածքում, նավակողին գտնվող մարդիկ կենդանի մնալու հնարավորություն չունեին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների տեղեկացված աղբյուրը։
Բացի այդ, նա հայտնել է, որ օդանավը կործանվել է Սոչիի ափամերձ շրջանում՝ չհասցնելով բարձրություն հավաքել։ Անձնակազմն աղետի տագնապ չի հնչեցրել։
Ինչպես հաստատել են ՌԴ ՊՆ-ում, նավակողին էին զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան անսամբլի երաժիշտները և 9 լրագրող։ Արտիստները մեկնում էին «Հմեյմիմ» ավիաբազա (Սիրիա)՝ շնորհավորելու ՌԴ օդատիեզերական ուժերի այնտեղ գտնվող զինծառայողներին։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ին հղումով ավելի վաղ հայտնել էին, որ Ադլեր քաղաքի օդանավակայանից պլանային թռիչքի ժամանակ Մոսկվայի ժամանակով ժամը 5։40-ին ռադիոտեղորոշման ռադարներից կորել է Տու-154 ինքնաթիռի նիշը։ Նավակողին 83 ուղևորներ էին և անձնակազմի 8 անդամ։