Boeing 777 օդանավի ավիավթարի զոհերի մարմիններով ինքնաթիռն արդեն Խարկովից մեկնել է Նիդերլանդներ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

 

Էյնթհովենում ինքնաթիռի վայրէջքից հետո զոհերի մարմինները կտեղափոխվեն Հիլվերսում քաղաքի ռազմաբազա: Նիդերլանդների Թագավորությունը հուլիսի 23-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ մալայզիական ավիաուղիների Boeing-777-ի զոհերի:

 

Ավիավթարի զոհերի թվում են Նիդերլանդների 154, Ավստրալիայի 27, Մալայզիայի, ԱՄՆ-ի 23-ական քաղաքացի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի 6-ական քաղաքացի, Ինդոնեզիայի 11 քաղաքացի, Գերմանիայի 4, Ֆիլիպինների 3, Բելգիայի 4, Կանադայի 1 քաղաքացի: Մնացած 47 մահացածների քաղաքացիությունը պարզվում է: