Չինական մշակման նոր մարդատար ինքնաթիռը կատարել Է իր առաջին թռիչքը: Հանրանավն օդ Է բարձրացել Շանհայի միջազգային օդանավակայանից: Այդ քաղաքում Է գտնվում Comac պետական ընկերության՝ նոր ինքնաթիռը մշակողի արտադրական կենտրոնի հավաքման գիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 


Իր առաջին թռիչքը C919-ը կատարել Է առանց ուղեւորների, ինքնաթիռում եղել են միայն հինգ հոգի՝ օդաչուները եւ ինժեներները: Comac C919-ը, չինացի արտադրողների մտահղացմամբ՝ պետք Է դառնա Boeing 737-ի եւ Airbus A320-ի իրական մրցակիցը: Հաջողության դեպքում C919-ը կդառնա առաջին չինական միջինմայրուղային ինքնաթիռը, որին կհաջողվի դուրս գալ ավիափոխադրումների համաշխարհային շուկա:

 


Ինքնաթիռն սկսել են մշակել տակավին 2008 թվականին, սակայն գործարկումը մի քանի անգամ հետաձգվել Է: Դա նեղ ֆյուզելաժով ինքնաթիռ Է՝ սալոնում մեկ կենտրոնական անցումով, որը կարող Է ինքնաթիռ վերցնել մինչեւ 168 ուղեւոր:
Այն կթռչի մինչեւ հինգուկես հազար կիլոմետր տարածություն: Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռի արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դոլար՝ Boeing 737-ի կամ Airbus A320-ի գնի կեսից պակաս:

 


C919-ը հավաքվել Է Չինաստանում, բայց մեծ քանակությամբ ներմուծվոող տեխնոլոգիաների, օրինակ՝ ֆրանս-ամերիկյան արտադրողի CFM շարժիչների օգտագործմամբ: Հաղորդվում Է, որ նախապես պատվիրված Է արդեն 500 ինքնաթիռ ինչպես Չինաստանի, այնպես Էլ արտասահմանյան 23 ավիաընկերությունների համար: