Շոտլանդիայում տեղի Է ունեցել այն ինքնաթիռի առաջին թռիչքը, որը որպես վառելիք Է օգտագործում պինդ ջրածինը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Scientist-ին:
Մեծ Բրիտանիայի Cella ֆիրմայի կողմից փորձնական անօդաչուի համար մշակված վառելիքը փաթեթված Է պինդ հատիկների տեսքով, որոնք այրվելիս միայն ջրի գոլորշի են արտազատում: Բացի դանից, այդ հատիկները երեք անգամ ավելի թեթեւ են, քան չափով դրանց զուգադրելի լիթիումային կուտակիչները:
Փորձնական թռիչքը տեւել Է ընդամենը ինը րոպե, իսկ անօդաչուն թռել Է 80 մետր բարձրության վրա. թեեւ վառելիքը կբավանացաներ երկու ժամվա թռիչքի համար: Նման փոխադրամիջոցները պիտանի կլինեն Արկտիկայի եւ հյուսիսային Ատլանտիկայի շրջանների շրջակա միջավայրի դիտազննման համար:
Բացի այդ, նոր տեխնոլոգիան կարող Է կիրառում գտնել նաեւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում: Պինդ ջրածնի հիման վրա ստեղծված վառելիքային տարրերը ինքնաթիռները կապահովեն Էներգիայի լրացուցիչ աղբյուրով. օրինակ՝ հեռուստացույցների եւ ներքին լուսավորման աղբյուրների համար: