Հունվարի 15-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի գերեզմանատան տակայքում՝ փոսում, Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենա է շրջված, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 47-րդ կմ-ին Wolksvagen Jetta մակնիշի 71 UN 711 պ/հ (վարորդ՝ 1971 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 15 մ) և շրջվել փոսը (4 մ), ինչի հետևանքով Ա. Մ.-ը տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի: