Մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիրների լուծման նպատակով, ըստ կառավարության ներկայացրած ծրագրի, 2017 թվականին նախատեսվում է իրականացնել «Մշակույթը մարզերում-2017» ծրագիրը, որն իր մեջ ներառում է շուրջ 400 հյուրախաղ և միջոցառում: Մշակվել է նաև «Մշակույթը մարզերում-2017» ծրագրի նախագիծը և կազմվել է  մարզային մշակութային հաստատությունների ամբողջական քարտեզը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն, անդրադառնալով վերը նշված ծրագրերին և կառավարության ղեկավարի գործունեությանն՝ առհասարակ, նշեց. «Արվեստի ոլորտում դեռևս որևէ փոփոխոխություն չի արվել: Բայց, կարծում եմ՝ եթե վարչապետին թույլ տան, շատ բան կարող է փոխել»: Մեր դիտարկմանը՝ վարչապետին գործելու ազատության թույլտվություն պետք է Սերժ Սարգսյա՞նը տա, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց. «Դե, հա՛ էլի, հա՛: Վարչապետն ավելին կանի, եթե նրան հնարավորություն տան: Այստեղ պետք նշել նաև, որ կառավարման հին ու նոր տարբերակներն իրար հետ մշտապես պայքարի մեջ են և, կարծում եմ՝ դա բնական է: 

 

Խոսելով կառավարության կողմից հայտարարված օպտիմալացման և ծրագրի և դրա հետևանքների մասին՝ թատերական գործիչը նշեց. «Ահագին շատ են, թող գործազուրկ լինեն, ոչինչ, կառավարության մարդիկ թող դառնան գործազուրկ ու գնան, շատ էին հղփացել: Իսկ այն, որ Կարեն Կարապետյանը կաբինետի ոսկին է հանում, ոսկեգույն վարդերն է հանում, շատ լավ է, քանի որ դա պետք չէր»,-նշեց Նիկոլայ Ծատուրյանը՝ հավելելով, որ վարաչպետին պետք է ժամանակ տալ, քանի որ 100 օրը շատ քիչ է նրա գործունեության մասին դատելու համար:

 

Նշենք, որ ըստ կառավարության ներկայացրած վիճակագրության՝  ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպումների արդյունքում 31 հաստիքային միավոր կրճատվել է, տնտեսումը կազմել է 26400.0 հազ. դրամ:  ՀՀ մշակույթի նախարարի և նախարարության աշխատակազմերի օպտիմալացման և «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարման արդյունքում կրճատվել է 30 հաստիքային միավոր և տնտեսվել է շուրջ 77 մլն. դրամ:

 

Աղավնի Սուքիասյան