Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՃՈ ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:
«Պարո՛ն վարչապետ, այս նախագծով թեթևացնում ենք վարչական բեռը և դյուրինացնում ՃՈ երթևեկության կանոնները»,-նախագծի ներկայացման ժամանակ նշեց Եղիազարյանը:
Վարչապետի հարցին՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ վարչական բեռը թեթևանալու է, փոխոստիկանապետը պատասխանեց.
«Նախկին տուգանքների վրա 50 տոկոս տույժի ավելացումը նվազեցվելու է՝ հասնելով 25 տոկոսի»:
Վարչապետի ճշտող հարցին՝ հիմա նվազեցնո՞ւմ եք, թե՞ հանում եք, Վարդան Եղիազարյանը պնդեց. «Նվազեցնո՛ւմ ենք»,- հետո ինքն իրեն ճշտելով՝ հավելեց,- «Չէ՛, հանում ենք»:
«Մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ կես կատակ, կես լուրջ՝ շարունակելով. «Ոնց որ՝ սրտով չեք հանում, ոնց որ՝ ընենց զոռով եք էս բերել»: