Mediamall.am լրատվականն ամփոփում է հունվարի 19-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Առավոտյան սահմանում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստացվեցին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Այս գիշեր ևս թշնամին շարունակել է սադրանքներ իրականացնել հակամարտ զոերքերի շփման գծում:

 

Այս գիշեր կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ: Սահմանում տիրող իրավիճակի մասին մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:


Անցնելով քաղաքական թեմաներին հիշատակենք վերջին օրերին ամենաշատ քննարկվող՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի թեման:

 

Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը գրում է.

 

Ռացիոնալ գնահատելով սեփական հնարավորությունները, ընդդիմադիր դաշտի մյուս ներկայացուցիչներն ունեն ընդամենը երկու ճանապարհ: Առաջինը՝ միանալ Ծառուկյանի կողմից ձևավորվող դաշինքին և նորընտիր խորհրդարանում զգալի ներկայություն ապահովել, կամ էլ մասնակցել առանձին՝ մասնատելով ընդդիմադիր դաշտը, փոշիացնելով սեփական ձայները և ջուր լցնելով իշխանությունների ջրաղացին:


Մանրամասները՝ «Ծառուկյանի դաշինքը՝ միակ իրական այլընտրանք» վերլուծականում:

 

Թեմայի շրջանակներում հրապարակմամբ է հանդես եկել նաև Դավիթ Բաբանովը.

 

Կարդացեք նրա՝ «Ընդդիմության վերջին շանսը...» վերլուծությունը:

 

Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքը կոնսոլիդացնելու է դաշտը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցումա սել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

 

Վիգեն Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:


ՀՀ ԱԱԾ-ն վտանգավոր հանցագործություն է բացահայտել: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը 5-բալանոց սանդղակով չափելիս՝ միջազգային վարկանիշային կազմակերպությունները մեր երկրին տալիս են 5 բալից 3-ը: Բայց դրա հետ մեկտեղ՝ կա մեծ տարբերություն օրենսդրության, որը, կարելի է ասել՝ անգամ 3.5 բալ ունի և պրակտիկայի միջև, որի միջին ցուցանիշը 2.1 բալ է: Փաստացի, իրական քայլեր չեն կատարվում այս վիճակը շտկելու համար: Իր հերթին՝ Իշխող քաղաքական ուժն իրենից կախված ամեն ինչ արել է՝ օմբուդսմանի ինստիտուտն արժեզրկելու և վարկաբեկելու համար:

 

Մանրամասները՝ «Ու՞մ իրավունքներն է պաշտպանում ՄԻՊ-ը…» վերլուծականում:

 

«Ամեն վայրկյան՝ ապրիլի 2-ը կարող է կրկնվել»: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն ԲԱդալյանը: Արմեն Բադալյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

 

Մանվել Գրիգորյանը կլինի ապագա խորհրդրարանում, թե ոչ: Կարդացեք ԱՅՍ հրապարակումը:

 

Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, ժամանցային նյութերին, բլոգոսֆերային գրառումներին ծանոթացեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: