Հունվարի 23-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ 10.000 դրամ գումարով, սոցիալական քարտ, կենսաթոշակային վկայական և 2 առողջության ապահովության քարտեր:
Լևոն Ա.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16.10-ին, Կոմիտասի պողոտայի և Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
Պարզվել է տուժող կնոջ անձը:
Կատարվում է հետաքննություն: