Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 21-ին' ժամը 17.35-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987թ. ծնված Լևոն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դատարկ դրամապանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Լևոն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը նույն օրը' ժամը 17.20-ին, գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում' մի կնոջ պայուսակից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: