Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 1992թ. ծնված Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ և տան բանալիները:

 

Ոստիկանության ծառայողները Մոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981թ. նված Գեղամ Վ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

 

Կատարվում է հետաքննություն: