Կալանավոր Գ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին ոստիկանության մարզային բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցները նվաստացրել են իրեն, ռետինե մահակով հարվածել են իր ոտքերին, ստիպել խոստովանել իր կողմից չկատարած հանցանքը, որի արդյունքում' Ոստիկանության բաժնի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր)-ում կյանքին վերջ տալու նպատակով կտրել է իր ձախ ձեռքի նախաբազուկը:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: