Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ:

 

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում' հունվարի 10-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն և խոստովանել հանցանքը:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լիլիթ Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին:

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: