Դեկտեմբերի 11-ին' ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցում' թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, գողացել են 1967 թ. ծնված Սուսաննա Դ.-ի անձնագիրը և դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները նույն օրը' ժամը 20.40-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն: