ՀՀ ոստիկանությունը պարզել է Բաղրամյան պողոտայում գործող բուքմեյքերական կետում իրականացված գողության մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հունիսի 27-ին հաղորդում էր ստացվել Բաղրամյան պողոտայում գործող բուքմեյքերական կետի օպերատորի սեղանի դարակից անհայտ անձի կողմից 1 միլիոն դրամ գողանալու մասին:

 

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը հուլիսի 25-ին, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն: