Հունիսի 26-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սրբուհի Հ.-ի դրամապանակը' գումարներով, գողանալու մասին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1960 թ. ծնված Ռիտա Ա.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Քննությունը վարում է ոստիկանության Տարոնի քննչական բաժանմունքը: