Shamshyan.com. Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Զինջիրիկլիյու շրջանում ավտոբուսի վրա անհայտ մարդու դիակ է հայտնաբերվել:

Դիակը նկատած վարորդը միանգամից շտապ օգնություն ու ոստիկանություն է կանչել: Վարորդը նշել է, որ նա դեռևս երեկ է աղմուկ լսել, սակայն ստուգելուց հետո ոչ մի արտառոց բան չի նկատել:

Ներկա պահին թուրքական ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը անձի ինքնությունը ճշտելու համար: